Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ադրբեջանին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այդ մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետական դեպարտմենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Լաչինի միջանցքի փակումը ծանր հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Մենք Ադրբեջանի կռավարության կոչ ենք անում վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,-գրել է Փրայսը։