Կիրակի, 26 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ադրբեջանական իշխանությունը մտադիր չէ պահպանելու իր կողմից ստորագրած փաստաթղթերով սահմանված պայմանավորվածությունները․ «ԶԱՐԹՈՆՔ»

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«ԶԱՐԹՈՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կապն ապահովող միակ միջանցքը փակելու և հումանիտար աղետին ձգտող ադրբեջանական նենգ քայլը հերթական անգամ ապացուցում է, որ՝
• ադրբեջանական իշխանությունը մտադիր չէ ապահովելու հայ ազգի անվտանգությունը Արցախի Հանրապետության տարածքում.
• ադրբեջանական իշխանությունը մտադիր չէ պահպանելու իր կողմից ստորագրած փաստաթղթերով սահմանված պայմանավորվածությունները:
Կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ ադրբեջանական իշխանության կազմակերպած այս գործընթացը (փորձը) տեղավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ.) 2-րդ հոդվածում նշված միջազգային հանցագործության սահմանման ներքո:
Միջազգային կառույցների և պետությունների քաղաքական ճնշումների բացակայության պայմաններում, Արցախը սնուցող միակ զարկերակը փակելու գործի հաջողումը ադրբեջանական իշխանության կողմից համարվելու է ցեղասպանության արտոնություն:
Կուսակցության գործադիր մարմինն այս իրավիճակի պատասխանատու է համարում նաև Հայաստանի իշխանությանը, որը տարբեր իրավական ակտերով պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի պաշտպանության հարցում, սակայն դրսևորում է հանցավոր անգործություն:
Մասնավորապես ՀՀ Գերագույն խորհրդի 08.07.1992թ. Հ. Ն-0663-1 որոշմամբ Հայաստանը պարտավորվել է «Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը», իսկ ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1-ին կետով խոստացել է, որ ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին:
2020թ. պատերազմից հետո ի հակասումն 09.11.2020թ. ստորագրված եռակողմ հայտարարության պահանջների Հայաստանի իշխանության կողմից միակողմանի զիջումները (Շուռնուխի, Որոտանի ճանապարհի և այլ բնակավայրերի), ինչպես նաև ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների ծավալապաշտական հայտարարությունների ներքո թշնամասիրական, կեղծ խաղաղասիրական քաղաքականություն վարելը վնաս է հասցնում հայ ազգի բարոյահոգեբանական վիճակին՝ թշնամուն գռգռելով անցնել գործողությունների:
Ի խախտումն ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի պահանջի, Հայաստանի Հանրապետության վրա 2022թ. սեպտեմբերի 13-ին զինված հարձակման ժամանակ ՀՀ կառավարությունը չի հայտարարել ռազմական դրություն, ինչը նույնպես խանգարել է միջազգային կառույցների և պետությունների ներգրավմամբ Հայաստանի ինքիշխան տարածքից ադրբեջանական ուժերին դուրս վռնդելու գործընթացին:
Հակաժողովրդավարական մեթոդներով, այդ թվում՝ ոստիկանական բիրտ ուժ կիրառելով, շինծու քրեական գործեր սարքելով, հանրությանը «տուգանքի մատերիալ» դարձնելով, այս իշխանությունը փորձում է վերացնել ազգային, հայրենասիրական կամ ազգային ինքնության պահպանման բոլոր հնարավոր դրսևորումները:
Վերոգրյալը հաշվի առնելով,
Նկատի ունենալով այն, որ Կուսակցության կողմից հնչեցվող «բանակցողին փոխելու պահանջի հրամայականը» հենց այս օրվա համար էր,
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝

  1. Դատապարտում է ադրբեջանական իշխանության կողմից ցեղասպանության փորձը՝ միջազգային հանրությանը կոչ անելով լռությամբ հանցակից չլինել միջազգային հանցագործությանը.
  2. Դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունը՝ կոչ անելով՝
  • վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձին՝ հրաժարական ներկայացնել հնարավորություն տալով ազգային համախմբումով ձևավորվող ուժերին երկիրը դուրս բերել այս վիճակից.
  • իշխանություններին՝ սատար կանգնել Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ հարցը հրատապ բարձրացնել միջազգային կառույցների առջև:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img