Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պարզաբանում է ներկայացրել տեսանյութի առնչությամբ, որում երևում էր, թե ինչպես են Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն աշխատում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։
Կլաարը թեմայի վերաբերյալ գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում։ «Տարածվում է տեսանյութ, թե ինչպես են ԵՄ դիտորդները դիտարկում Լաչինի միջանցք տանող ճանապարհը։ Այդ պահին նրանք գտնվել են հսկիչ-անցագրային կետի մոտ՝ հայ-ադրբեջանական սահմանից մոտավորապես 1․2 կիլոմետր հեռավորության վրա։ ԵՄ դիտորդական առաքելությունը՝ իր մանդատին համապատասխան, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և Լաչինի միջանցք չի մտել»,- պարզաբանել է Կլաարը։