Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Արգենտինան աշխարհի չեմպիոն է

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կատարի «Լուսաիլ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Արգենտինան տիրում էր նախաձեռնությանը: Ֆրանսիան էլ փորձում էր վստահ գործել պաշտպանությունում: Հարավամերիկացիները մի քանի լավ հնարավորություն ունեինխաղի հաշիվը բացելու համար, սակայն հաջող էր գործում կամ Լյորիսը, կամ էլ արգենտինացիները շեղ էին հարվածում: Հանդիպման 22-րդ րոպեին ֆրանսիացիները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լեո Մեսին (6-րդ գնդակն այս աշխարհի առաջնությունում): Հարավամերիկացիները տիրում էին գնդակին գոլ խփելուց հետո էլ: Խաղի 35-րդ րոպեին արագ հակագրոհներից մեկի ժամանակ Արգենտինան խփեց նաև երկրորդ գնդակը: Մեսիի սկսած գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Անխել դի Մարիան:

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան ձգտում էր հավասարեցնել խաղը՝ շեշտը դնելով դիրքային գրոհների վրա: Եվրոպացիները խաղային իրավիճակներումներում երբեմն արագ չէին կողմնորոշվում և կորցնում էին հնարավորությունները: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ արգենտինացիները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում. 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Կիլիան Մբապեն: Վերջինս ընդամենը մեկ րոպե անց խփեց նաև երկրորդ գնդակը (7-րդ գնդակն այս առաջնությունում):

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, սակայն երկրորդ կեսի մեկնարկում Արգենտինայի կազմում մրցակցի տուգանային հրապարակում ճիշտ կողմնորոշվեց Լեո Մեսին՝ գրավելով մրցակցի դարպասը: Լրացուցիչ ժամանակից 3 րոպե առաջ Ֆրանսիան կրկին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ՝ այն դիպուկ իրացրեց Մբապեն (հեթ-տրիկ, 8 գնդակ այս ԱԱ-ում):

Ֆրանսիացին դարձավ բոլոր ժամանակների միակ ֆուտբոլիստը, ով 4 գնդակ է խփել Մունդիալների եզրափակիչներում:

Արգենտինա-Ֆրանսիա՝ 3:3: Խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ առավել դիպուկ էին արգենտինացիները՝ 4:2: Արգենտինան ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն դարձել էր նաև 1978 և 1986 թվականներին: Իսկ ընդհանուր առմամբ հարավամերիկացիները Մունդիալի եզրափակիչ հասել են 5 անգամ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img