Ստեփանակերտի հիվանդանոցից ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունն էլ տեղեկացնում է, որ պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն: