Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այդ ինստիտուտը պետք է կարողանա ապահովի պայմանագրի իրականացումը, բացի դրանից՝ մենք նաև առաջարկել ենք, որ մեխանիզմ ստեղծվի հնարավոր միջազգային դատարան դիմելու, եթե առաջանում է ճգնաժամ ու հնարավոր չէ լուծել այդ ճգնաժամը», — նշեց նա։