Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում գործընկեր լրագրողական կազմակերպություններին, բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունները, «բնապահպանական» կեղծ ակտիվիստների քողի ներքո, փակել են Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը, Լաչինի միջանցքը, որն արդարացիորեն անվանում են նաև «կյանքի ճանապարհ»։ Արցախում բնակվող 120 հազար մարդիկ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են իրական հումանիտար աղետի պայմաններում՝ զրկված լինելով սննդամթերքից, վառելիքից, դեղորայքից։ Արցախում այս պահին վերակենդանացման բաժանմունքում են գտնվում մեկ տասնյակից ավելի ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք անհապաղ Երևան տեղափոխվելու և մասնագիտական օգնություն ստանալու կարիք ունեն, նախօրեին նման պայմաններում գտնվող հիվանդներից մեկը մահացել է՝ Երևան տեղափոխվելու հնարավորություն չունենալու պատճառով, այս պահին ծանր վիճակում է գտնվում 4 ամսական մի երեխա․․․

Լաչինի միջանցքի փակման պատճառով առաջացած հումանիտար, գոյաբանական խնդիրների շարքը շատ երկար է։ Այդ բոլոր տարբեր օրինակներին, սակայն, միավորում է մի սարսափելի իրողություն՝ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, լավագույն դեպքում՝ հռչակագրային, բայց այդպես էլ գործնական դրսևորում չստացող մտահոգությունների ներքո 120 հազար մարդիկ արդեն 10 օր շարունակ ապրում են շրջափակման մեջ։

Միջազգային հանրության անգործությանն ու աշխարհաքաղաքական շահերը մարդու և կյանքի իրավունքից վեր դասող քաղաքականությանը նպաստում է նաև համաշխարհային մամուլի հարաբերական լռությունը, Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբերությունը։

Անցած օրերին մենք անհամբերությամբ սպասում էինք, որ բոլոր երկրների մեր գործընկերները, անկախ իրենց հայրենի պետությունների վարած քաղաքականությունից, կլուսաբանեին Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ուղիղ եթերներում և ռեպորտաժներում կցուցադրեին, թե ինչպես է իրականացվում էթնիկ զտումը on-line ռեժիմում, և ինչպես են մարդիկ ապրում ցեղասպանության ենթարկվելու ամենօրյա սպառնալիքի ներքո։ Ցավոք, սակայն, «մարդկային պատմություններն» ամեն ինչից վեր դասող մեր գործընկերների կողմից մենք տասն օր շարունակ այդպես էլ չտեսանք առանձին վերցրած մեկ մարդու պատմություն, որը դատապարտված է դանդաղ մահվան՝ անհրաժեշտ բուժօգնությունից զրկված լինելու պատճառով։ Մենք գրեթե չկարդացինք իրապես հոգեցունց պատմություններ այն մասին, թե ինչպես են շրջափակման մեջ մնացած փոքրիկ երեխաները լալիս՝ ճանապարհի մյուս կողմում գտնվող ծնողներին սպասելով… Այն դեպքում, երբ նրանք նույնպիսի հիվանդներ ու նույնպիսի երեխաներ են, որոնց պատմություններն այսօր ներկայացվում են աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցներով, պարզապես հակամարտությունը, որի պատճառով Արցախի բնակիչները հայտնվել են այդ վիճակում, ունի պակաս աշխարհաքաղաքական կշիռ, քան մյուս կոնֆլիկտները։

Հայաստանի Ժուռնալիստների միությունն անցած 10 օրերի ընթացքում սպասում էր և այժմ էլ հավատում է, որ գործընկեր կառույցների և լրատվամիջոցների համար մարդկային կյանքը, մարդու հիմնարար իրավունքները վեր են ցանկացած աշխարհաքաղաքական շահից, և, որ նրանք հանձնառու են մեր մասնագիտական առաքելությանը՝ լուսաբանելու տառապանքի դատապարտված մարդկանց պատմությունները։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում գործընկեր լրագրողական
կազմակերպություններին, բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախը հումանիտար աղետի դատապարտած գործողություններն ու հանրային ճնշման միջոցով փորձել ազդել քաղաքական որոշումներ կայացնողների վրա, որոնք կկարողանան համապատասխան գործիքներով ստիպել Արդբեջանին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը, որն ամեն օրվա հետ սպառնում է վերածվել մահվան ճանապարհի։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը պատրաստ է օտարերկրյա լրագրողներին, լրատվական կազմակերպություններին ցուցաբերելու ամենայն աջակցություն՝ Արցախում կատարվող իրադարձությունների լուսաբանման հարցում։ Մենք կոչ ենք անում և խնդրում ենք բոլոր ազգերի ներկայացուցիչ մեր գործընկերներին՝ խոսել, գրել Արցախում շրջափակման մեջ հայտնված մարդու, 120 հազար մարդկանց մասին և թույլ չտալ, որպեսզի նաև մեր լռությունը քաջալերի էթնիկ զտման փորձ իրականացնող Ադրբեջանի իշխանություններին։

Հայաստանի ժուռնալիստների միություն

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img