Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Պաշտպանական կողմը Դավիթ Տոնոյանին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել։ Դատարանի որոշման հիմքում դրված էր վկաների վրա ճնշում գործադրելու հանգամանքը: