Ուրբաթ, 27 Հունվարի, 2023
- Գովազդ -spot_img

Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ Հայաստանին պաշտոնական առաջարկ չի եղել․ Փաշինյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ Հայաստանին պաշտոնական առաջարկ չի եղել, բայց իրականությունը այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանին երբևէ եղե՞լ է առաջարկ Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու վերաբերյալ, եթե նման առաջարկ հնչել է, ինչպիսի՞ն է վարչապետի դիրքորոշումը, հատկապես, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի վրա ճնշում են գործադրում Միութենական պետությանը միանալու համար։

«Եթե նկատի ունեք պաշտոնական առաջարկ, ապա պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել։ Բայց, ցավոք, իրականությունը այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Երբեմն պետք է խորը դիտարկել հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը։ Մենք պետք է դիտարկենք գլոբալ գործընթացները։ Կարող եմ այլ բան ասել, որ մեզ համար, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են։

Եվ ինչպես այլ հարցին ի պատասխան ասացի, մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել պետության, հայրենիքի, պետականության հարատևությունը ապահովելու համար»,- ասաց վարչապետը

Ճշգրտող հարցին՝ ոչ պաշտոնական խողովակներով նման առաջարկներ եղե՞լ են, Փաշինյանը պատասխանեց․

«Նայած, թե ինչ նկատի ունեք՝ ոչ պաշտոնական խողովակ ասելով։ Օրինակ՝ փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթը կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ կարելի է համարել»:

Հարցին, թե Արմեն Գրիգորյանը հենց դրանք նկատի ունե՞ր, երբ խոսում էր ճնշումների մասին, վարչապետը պատասխանեց, որ ենթադրում է, որ այդ թվում դրանք է նկատի ունեցել։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img