Երևանի Ֆիրդուս թաղամասում լարված իրավիճակ էր ստեղծվել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ ծառայողները փորձել են մուտք գործել թաղամասում գտնվող տներ և պահեստներ՝ փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։
Բնակիչները ընդդիմացել են և փորձել թույլ չտալ։ Ոստիկանների և բնակիչների միջև ծեծկռտուք է սկսվել։ 24news.am-ի տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկում բնակիչներին, այդ թվում՝ Ֆիրդուսի տարեց բնակչին, ում ինքնազգացողությունը վատացավ։
