Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ադրբեջանը ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի տարածքն՝ առանց այնտեղ բնակվող մարդկանց. Тime-ում հրապարակված իր հոդվածում Արմեն Սարգսյանը միջազգային հանրությանը կոչ է անում անտարբեր չմնալ Արցախի հանդեպ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, շրջափակման մեջ է վերջինիս կողմից։ Եվ մինչ աշխարհի մեծ մասը տոնում էր Սուրբ Ծնունդն ու Ամանորը, մշտապես հայերով բնակեցված, Եվրոպայում քրիստոնեության տարածումից տասնամյակներ առաջ թվագրվող հայկական եկեղեցիներով, վանքերով ու հուշարձաններով շրջապատված ամենահին հայկական բնօրրանում ապրող ավելի քան 120 հազար հայեր կտրված են աշխարհից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հեղինակավոր Тime պարբերականում հրապարակած իր հոդվածում գրում է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ճգնաժամն էթնիկ զտման դասագրքային օրինակ է» խորագրով հոդվածում Հայաստանի չորրորդ նախագահը ներկայացնում է, թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայանում են իբր թե «բնապահպան ակտիվիստներ», 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Նախ, պակասեց սննդի և դեղորայքի հոսքը, այնուհետև աստիճանաբար ընդհանրապես սպառվեցին բնականոն կյանքը շարունակելու համար անհրաժեշտ պաշարները:

«Մի վայր, որն ամեն օր ստանում էր 400 տոննա սննդամթերք և դեղորայք, այժմ լավագույն դեպքում օրական հազիվ մի քանի մեքենա օգնություն է ստանում։ Հիվանդանոցներն անորոշ ժամանակով կասեցրել են վիրահատությունների իրականացումը։ Երեխաները քաղցած են։ Քանի որ օդի ջերմաստիճանը նվազում է -4-ից, վառելիքի խիստ կարիք է զգացվում, և ընտանիքները ստիպված սկսում են այրել թափոնները, որպեսզի կարողանան տաքացնել տները։

Հայերը, որոնք 20-րդ դարում խորհրդային իշխանության տակ հայտնվելուց առաջ Օսմանյան կայսրությունում տևական ժամանակ ենթարկվել են ցեղասպանության, 21-րդ դարում ենթարկվում են հավաքական պատժի, որի նպատակն է հանել նրանց սեփական տնից»,- գրում է Արմեն Սարգսյանը։

Նա նշում է, թե ինչպես պատմականորեն հայկական տարածք Արցախը, հակառակ պատմությանն ու ժողովրդագրությանը, 1921 թվականին Ստալինը հանձնեց Խորհրդային Ադրբեջանին՝ նպատակ ունենալով ավելի հեշտ հսկողության տակ պահել Խորհրդային Միության բազմազգ բնակչությանը։

«1988 թվականին Արցախի ժողովուրդը հանրաքվեով ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Մոսկվայի արհեստական քարտեզագրությունը չեղարկելու, Խորհրդային Ադրբեջանից անջատվելու և իր հայկական ինքնությունը պաշտպանելու օգտին։ Ինքնորոշման այս համարձակ գործողությունը, սակայն, պատճառ դարձավ, որպեսզի նոր կոտորածներ իրականացվեն հայերի դեմ, որոնց ցանկությունը չհարգվեց»,- գրում է Հայաստանի չորրորդ նախագահը։

Հոդվածում նա նաև նշում է, որ հայերը հաղթեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախյան) առաջին պատերազմում, որը տևեց մինչև 1994 թվականը, երբ Արցախը հռչակեց իր ինքնիշխանությունը:

2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ պահին, Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ ու ներգրավվածությամբ, որոշեց անսպասելի հարձակում գործել, որն այժմ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախյան) երկրորդ պատերազմ։

«Ադրբեջանը ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի տարածքն՝ առանց այնտեղ բնակվող մարդկանց։ Մարտի դաշտում նրա հաջողություններին հետևում էին դաժան ջանքերը՝ վերացնելու հայկական պատմության բոլոր հետքերը։ Մինչ Հայաստանն իր մայրաքաղաքում պահպանում է միջնադարյան մզկիթը, հիանալի հարաբերություններ ունի իսլամական աշխարհի հետ և ողջունում է բոլոր հավատքի մարդկանց, Ադրբեջանն անցել է հայկական եկեղեցիների ձևախեղմանն ու ոչնչացմանն այն տարածքներում, որոնք իր քաղաքականության հետևանքով անցել են իր հսկողության տակ։ Հարյուրավոր հայ զինծառայողներ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։

Մարդասիրական ճգնաժամը, որին ականատեսն ենք լինում այժմ, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, որն աշխարհը հրաժարվում է տեսնել, էթնիկ զտման դասագրքային օրինակ է։ Ավելի քան մեկ տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում և՝ Genocide Watch-ը, խիստ նախազգուշացմամբ են հանդես եկել այն մասին, որ Ադրբեջանի շրջափակումը «Ցեղասպանության մասին կոնվենցիայի բառերով ասած՝ նպատակ ունի կանխամտածված կերպով ստեղծել այնպիսի կենսապայմաններ, որոնց նպատակն ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի կողմից հստակեցված՝ մարդկության դեմ հանցագործությունների բոլոր 14 ռիսկային գործոններն այժմ առկա են»:

Արցախում հայերի միակ փրկօղակն այն բարակ ճանապարհն է, որը նրանց կապում է Հայաստանին։

Տեղի և հայկական սփյուռքի համայնքների կամավորներն անում են հնարավոր ամեն բան՝ օգնելու համար։ Սակայն նման ջանքերը միայնակ հաջողության չեն հասնի։ Պատմությունը, մասնավորապես՝ հայոց պատմությունը, մեզ սովորեցնում է, որ ցեղասպանական արշավի հաջողությունը մշտապես կախված է աշխարհի լռությունից։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ասի իր խոսքը»,- եզրափակել է իր հոդվածն Արմեն Սարգսյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img