Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը մոտ ժամանակներս կկարգավորվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Լաչինի միջանցքը պետք է երկկողմանի բաց լինի մարդկանց, բեռների համար։ Առանձին որոշվել էր, որ ռազմական բեռներ այդ միջանցքով չպետք է անցնեն։ Ադրբեջանցիները տվյալներ են տրամադրել այն մասին, որ հայկական կողմը ականներ է տեղափոխել և ականապատել Ադրբեջանի հետ սահմանակից շրջանները և այլն. մենք դրանք ուսումնասիրում ենք։ Այնտեղ բազմաթիվ փոխադարձ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարար ընդգծել է, որ Ռուսաստանը մի պարզ բան է առաջարկել. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները բոլոր հնարավորությունները ունեն ստուգելու միջանցքով անցնող բեռները՝ արգելված ապրանքների տեղափոխումը կանխելու համար։