Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, տարբեր աստիճանի այրվածքներ ստացել 3-ը, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հայտնի է զոհված զինծառայողների անունները։
Հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Արամ Մանուկյանը Վանաձորից էր։ 28 օրից պետք է զորացրվեր։