Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի արդյունքում զոհվել է 15 զինծառայող: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ժամանակ մանրամասներ ներկայացրեց։
«Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն հրդեհային կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաեւ արգելված միջոց: Խոսքը վերաբերում է նաեւ ավտոբենզինին, որը հետագայում հնարավոր չի եղել մարել»,- ասաց նախարարը։