Կիրակի, 1 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, փոխնախագահ Պերե Խոան Պոնսը (Իսպանիա) մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումների և տեղի հայ բնակիչների կյանքի վրա դրանց մարդասիրական հետևանքների առնչությամբ և կոչ է արել վերսկսել կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պոնսի տարածած հաղորդագրությունը:

«Ես ուշադիր հետևում եմ Լաչինի միջանցքի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ զեկույցներին և խիստ անհանգստացած եմ տեղի բնակիչների առօրյա կյանքի վրա դրա ազդեցությամբ, քանի որ հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունն արդեն մի քանի շաբաթ է՝ սահմանափակվել է: Թեև ես բարձր եմ գնահատում Լաչինի ճանապարհին շարունակվող ցույցերի հետևանքները մեղմելու ուղղությամբ ջանքերը, հատկապես՝ ԿԽՄԿ-ի, բոլոր կողմերին կոչ եմ անում ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրավիճակին արագ լուծում ապահովելու համար», — ասել է Պոնսը:

Փոխնախագահ Պոնսը նաև միացել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիին, որը բոլոր կողմերին կոչ էր արել թուլացնել լարվածությունը և ներգրավվել կառուցողական և արդյունավետ երկխոսության մեջ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցմանը և հարաբերությունների կարգավորմանը:

«Երբ քաղաքական տարաձայնությունները պահպանվում են, և բանակցությունները կարող են հայտնվել փակուղում, մեր կառավարությունները չպետք է անզգույշ լինեն և դիմեն այնպիսի մեթոդների, որոնք մեր քաղաքացիներին քաղաքական կոնսենսուսի հասնելու մեր անկարողության զոհ են դարձնում», — ընդգծել է Պոնսը:

«Մենք պետք է նաև հիշենք, որ որքան երկար այս վեճը մնա չլուծված, այն ոչ միայն բացասաբար է անդրադառնում խաղաղության փխրուն գործընթացի վրա, այլ նաև խարխլում է տարածաշրջանում ապագա խաղաղ գոյակցության հիմքերը», — հավելել է նա:

Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ի հետ առկա ճգնաժամը հաղթահարելու գործիքներն առկա են, սակայն դրանց լիարժեք կիրառումը մնում է կողմերի հայեցողությանը, ինչպես նաև այլ կառավարությունների և խորհրդարանների հայեցողությանը՝ անաչառ կերպով աջակցել այս գործընթացին և ապահովել կառուցողական բանակցությունների առաջխաղացումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։ Պոնսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ որտեղ անհրաժեշտ է և որտեղ դա օգտակար համարվի։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img