Ազատի զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով քրեական վարույթի շրջանակներում մինչ այս պահը հարցաքննված բոլոր վկաները ուղիղ վկայում են ի սկզբանե առաջ քաշած վարկածը՝ վառարանը բենզինով վառելը, հիմնավոր Է։
Այս մասին Կառավարության նիստին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Ասեմ ավելին, երկու օր առաջ օրապահը, որն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն, ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն»,–ասաց Քյարամյանը։