Երկուշաբթի կեսօրին Թուրքիայի հարավ-արևելքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Քանդիլլի սեյսմոլոգիական կենտրոնին։
Ըստ կենտրոնի տվյալների՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիայի նահանգում, որն ավելի վաղ տուժել էր նաև գիշերային երկրաշարժից:
ТАСС-ի թղթակցի փոխանցմամբ՝ Անկարայում հետցնցումներ են զգացվել։