Թուրքիայում և Սիրիայում գրանցված 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը, կան հազարավոր վիրավորներ: Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
Թուրքիայում զոհերի թիվը առնվազն 2921 է, ավելի քան 15 800 մարդ վիրավոր է: Երկրում փլուզվել է առնվազն 5606 շենք: Ըստ ՄԱԿ-ի՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժը Թուրքիայում ամենահզորն էր 1939 թ.-ից ի վեր:
Սիրիայի իշխանությունները հաղորդել են 1451 զոհի և 3500-ից ավելի վիրավորի մասին: