Երկրաշարժիչ տուժած Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում իրավիճակը բավականին ծանր է։ Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում հայտնում են տիրող իրավիճակի մասին։
Նրանք մասնավորապես նշում են, որ աղետի գոտի օգնության հասնել չի լինում ցամաքային ճանապարհով, քանի որ ավտոճանապարհները ճեղքվել և քանդվել են։ Օդային ճանապարհով նույնպես անհնար է մոտենալ աղետի գոտուն քանի որ օդանավակայանի թռիչքուղին ահավոր վնասված է։ Այս մասին գրում է Ermenihamber-ը։
Փլատակների տակից դուրս բերված վիրավորներին չեն կարողանում հոստպիատալացնել և բուժօգնություն ցույց տալ, քանի որ քաղաքային հիվանդանոցը նույնպես փլուզվել է երկրաշարժից։