Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Կողմերի դիրքորոշումները զանազան հարցերի շուրջ տարբեր փուլերում որոշ դեպքերում մոտենում են միմյանց․ Միրզոյանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ ցույց են տալիս, որ բանակցային գործընթացը կանգ չի առել և շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուզում եմ վերահաստատել այն, ինչ ասել եմ Բեռլինում՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են, և կողմերը մի քանի փուլով փոխանակվում են առաջարկություններով, մեկնաբանություններով, հիմնավորումներով, ապա նոր փուլերով նոր առաջարկություններ են լինում և այսպես գործընթացը ենթադրաբար պետք է առաջ տարվի։ Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում նախարարների հանդիպումներ, որտեղ քննարկվում են այս առաջարկները։ Իսկապես հնարավոր չգտանք մասնացել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին պլանավորված հերթական քննարկմանը՝ ակնհայտորեն Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից ելնելով, բայց ինչպես նշել եմ արդեն, չմասնակցելով, միևնույն է, մեր առաջարկները փոխանցել ենք հեռավար կարգով: Եվ ահա 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկները։ Ըստ էության, քննարկման փուլում ենք։ Սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել, մեկնաբանությունները և առաջարկները շարունակվել են փոխանակվել, և այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա»,- ասաց Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նպատակահարմար չի համարում առաջարկությունների բովանդակությունը հրապարակել, որովհետև խոսքը դետալների և բանակցային գործընթացնի մասին է։

«Եվ հետո կողմերի դիրքորոշումները զանազան հարցերի շուրջ տարբեր փուլերում որոշ դեպքերում մոտենում են միմյանց, որոշ դեպքերում շարունակում են մնալ իրարից բավականին հեռու։ Հետևաբար, քաղաքական առումով նպատակահարմար չի վերցնել առանձին որևէ դետալը և ասել, թե այս պահին ինչպիսին են կողմերի դիրքորոշումները այդ հարցի շուրջ, որովհետև վաղը կարող է բոլորովին այլ պատկեր լինել։ Կրկնում եմ՝ որոշ հարցերում մեզ մոտեցնել հնարավոր է եղել, բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերը այս գործընթացում, և այդ հարցերի մասին, կարծում եմ, հրապարակավ բազմիցս խոսել ենք»,- ավելացրեց նախարարը։

Ինչ վերաբերվում է  Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չկայանալուն և հետագայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև երկկողմ հնարավոր հանդիպումներին, Միրզոյանը նախ հիշեցրեց, որ հայկական կողմը չի չեղարկել Մոսկվայում հանդիպումը, այլ հետաձգել է։

«Ինչպես այս ձևակերպումը թույլ է տալիս եզրակացնել, մենք որոշակի հարմար պահի կգործարկենք այդ հետաձգված հանդիպումը։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, հանդիպումները կարող են տեղի ունենալ այլուր։ Եթե հետևել եք հետագծին, մենք տարբեր մայրաքաղաքներում և տարբեր քաղաքներում ենք այսպիսի հանդիպումներ ունեցել։ Կուզեի ասել, որ արդարացի կլինի նկատել, որ քաղաքի վայրի ընտրությունը, իհարկե, կարևոր է, բայց նաև չափազանց էական ազդեցություն, մեծ հաշվով, գործընթացի վրա չունի։ Եվ այս առումով պատրաստ ենք հերթական հանդիպումը անցկացնել Մոսկվայում»,- եզրափակեց Միրզոյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img