Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ, որին մասնակցել է միայն Քաղաքացիական պայմանագիրը, համաձայնություն է տվել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերին։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար: