Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Հարկավոր է անմիջապես վերջ դնել Լաչինի միջանցքի արգելափակմանը, ինչը հազարավոր մարդկանց կյանքեր է վտանգում. Amnesty International

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է Լեռնային Ղարաբաղի հազարավոր մարդկանց կյանքը, այսօր հայտարարել է Amnesty International-ը: Իրավապաշտպան կազմակերպությունը «կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին»։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Amensty International-ի հրապարակած հայտարարությունը:

Կազմակերպությունը հարցազրույցներ է անցկացրել տարածաշրջանի բուժաշխատողների և բնակիչների հետ՝ բացահայտելով շրջափակման առանձնահատուկ ծանր ազդեցությունը ռիսկային խմբերի, այդ թվում՝ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա:

«Շրջափակումը հանգեցրել է սննդի և բժշկական պարագաների խիստ պակասի, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ պահանջարկը բավարարելու համար: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և փոխադրամիջոցների վառելիքի մատակարարման խափանումները ծայրահեղ դժվարություններ են առաջացնում հատկապես այն խմբերի համար, որոնք խոցելի են: Սա պետք է դադարի հիմա», — ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Մարի Ստրաթերզը:

«Ադրբեջանի իշխանությունները վերահսկողություն են իրականացնում այն տարածքի նկատմամբ, որտեղից իրականացվում է շրջափակումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չզրկվի սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի հասանելիությունից: Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը մանդատ է տրված՝ ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Այդուհանդերձ, երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները», — հավելել է Մարի Ստրաթերսը։

Amnesty International-ի հրապարակած հոդվածն անդրադառնում է Արցախում գրեթե երկու ամիս տիրող ծանր իրավիճակին. տարածաշրջան մտնող փոխադրամիջոցների թիվը կրճատվել է օրական 1200-ից մինչև 5-6-ի:

Իրավապաշտպան կազմակերպությունը զրուցել է Ստեփանակերտի հիվանդանոցի սրտաբան Վարդան Լալայանի, նյարդաբան Բիայնա Սուխուդյանի հետ, որոնք ներկայացրել են դեղամիջոցների և բժշկական անհրաժեշտ պարագաների պակասի պատճառով հիվանդների համար ստեղծված ծանր վիճակը:

Amnesty International-ը զրուցել է նաև Արցախի բնակիչների հետ: Համաձայն այդ հարցազրույցների՝ սննդի, մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի պակասի պատճառով կանանց և երեխաների շրջանում զգալիորեն ավելացել են իմունոդեֆիցիտի, սակավարյունության, վահանաձև գեղձի հիվանդությունների, դիաբետի վատթարացման դեպքերը: Հղի կանանց մոտ նույնպես բարդացումներ են առաջացել, ավելացել են հղիության ընդհատման կամ վաղ ծննդաբերության դեպքերը:

Իրավապաշտպան կազմակերպությունը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ խախտվել է կրթության իրավունքը, քանի որ ջեռուցման և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով դպրոցները և մանկապարտեզները ժամանակավորապես փակ են եղել:

«Արդեն շրջափակման իններորդ շաբաթն է, բոլոր հայացքներն ուղղված են Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին: Կոչ ենք անում երկու կողմերին՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ անհետաձգելի կերպով դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ դնելու ծավալվող հումանիտար ճգնաժամին», — նշել է Մարի Ստրաթերսը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img