Երեքշաբթի, 14 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն, և պաշտպանվի նրա անվտանգությունը․ Բրայան Մեյ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն: Նման հայտարարություն է արել Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Ես ուշադիր հետևում եմ հումանիտար ճգնաժամին, որին ենթարկվում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները: Ադրբեջանական ագրեսիան հազարավոր հայերի ստիպել է լքել իրենց տները՝ թողնելով նրանց առանց առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը։ Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լուծելու այս հրատապ հումանիտար ճգնաժամը, վերջ դնելու բռնությանը և թույլ տալու բոլոր տեղահանված մարդկանց անվտանգ վերադարձն իրենց տներ: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն, և պաշտպանվի նրա անվտանգությունը», — գրել է կանադացի պատգամավորը։

Իր հայտարարության մեջ Բրայան Մեյը նաև դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ Լաչինի միջանցքը վերաբացելու կոչով:

«Ես խնդրում եմ Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը, պահպանել խաղաղ բնակիչներին պաշտպանելու իրենց պարտավորությունները, պահպանել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները և հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը», — եզրափակել է Մեյը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img