Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ուենցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս պահին մահացածների թիվն անցել է 31.000-ը։ Աղետի գոտուց տարհանվել է մոտ 148.000 քաղաքացի։ Ստորգետնյա ցնցումները վնաս են հասցրել Թուրքիայի 81 նահանգներից 10-ին, որտեղ էլ եռամսյա ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն։
Աշխարհի տասնյակ երկրներից (այդ թվում և Հայաստանից) Թուրքիային օգնության են շտապել ավելի քան 9000 փրկարարներ։ Երկրաշարժի գոտում ընդհանուր առմամբ աշխատում է 233 հազարանոց անձնակազմ։ Գործի է դրվել 70 ինքնաթիռ, 167 ուղղաթիռ, 24 նավ և 45 անօդաչու թռչող սարք։