Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մամուլի ասուլիսը, որին նախորդել էր առանձնազրույցը:
Արարատ Միրզոյանը իր խոսքում նշել է, որ կա համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին, սահմանի ամբողջական բացման նախանշումով։
«Այս դժվար պահին ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը»,- ասել է Միրզոյանը։