ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: