Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար. Քրիստինա Քվինը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը փետրվարի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար։ Միացյալ Նահանգները խիստ արժևորում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված գործընկերությունը Հայաստանի հետ։ Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ և աջակցել Հայաստանի և հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի խթանմանն ուղղված ջանքերին», — ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, նախագահի հետ հանդիպմանն ասել է դեսպանը։

Մինչ Հայաստան ժամանելը՝ Քրիստինա Քվինը 2019-22 թթ․ եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և ԱՄՆ փոխդեսպանը Կիևում։

Մինչ այդ նա տնտեսական հարցերով նախարար-խորհրդական էր Փարիզի ԱՄՆ դեսպանությունում, փոխդեսպանի պաշտոնակատար և տնտեսական հարցերով խորհրդական՝ Բանգկոկի ԱՄՆ դեսպանությունում, տնտեսական հարցերով խորհրդական՝ Լոնդոնի ԱՄՆ դեսպանությունում, ԵՄ-ի, Ուկրաինայի և Բելառուսի բաժնի ղեկավար՝ Ազգային անվտանգության խորհրդում։

Դեսպան Քվինը նաև աշխատել է Մոսկվայի ԱՄՆ դեսպանությունում, Բրյուսելում՝ Եվրամիության ԱՄՆ առաքելությունում, Մանիլայի ԱՄՆ դեսպանությունում, իսկ մայրաքաղաք Վաշինգտոնում նա զբաղվել է Եվրամիության և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների հարցերով։

Դեսպան Քվինը ծնունդով Կալիֆորնիայի նահանգից է, ուսանել է Օքսիդենթալ քոլեջում՝ ստանալով բակալավրի կոչում, ապա ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img