Տոկիոյում այսօր անվտանգության շուրջ խորհրդակցություններ են սկսվել Ճապոնիայի և Չինաստանի արտաքին գործերի փոխնախարարների և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մակարդակով:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը: «Տոկիոյում ընթացող հանդիպման ժամանակ երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների պաշտոնյաներն, ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն շարունակել համատեղ աշխատանքը կառուցողական և կայուն երկկողմ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ», — գրում է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության աղբյուրների։
Ներկայիս երկխոսությունը տեղի է ունենում չորսամյա ընդմիջումից հետո, նախորդը կայացել Է 2019 թ.-ին Պեկինում։