Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

ԱՄՆ-ից հայտնում են Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող բանակցությունների մասին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնել առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Դիվանագետն անդրադարձել է այն առաջընթացին, որ, ըստ Վաշինգտոնի, կողմերը գրանցել են վերջին ամիսների շփումների արդյունքում:

«Սա (խմբ.՝ առաջընթացը) եղել է կողմերի միջև շփումների արդյունքում: Սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների արդյունքում, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով, և մենք հենց դա հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակներում», — ասել է Նեդ Փրայսը:

Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք պետքարտուղարությունը չափազանց լավատեսական չէ, երբ արձանագրում է «զգալի առաջընթաց» կողմերի միջև՝ հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները:

«Մեր լավատեսությունը չափից դուրս չէ… Մենք շարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը, որը կտանի դեպի համապարփակ լուծում», — եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img