«Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժումը սկսում է իր գործունեությունը։
Շարժման մեկնարկման առաջին գործողութիւնը կլինի՝ «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՕՇԸ ԻՒՐԵԱՆՑ» նախաձեռնությունը:
Նախաձեռնութեան նպատակն է Հայաստանի Հանրապետության 9 մարզերի սահմանամերձ համայնքների/գյուղերի տեսանելի բարձրունքին տեղադրել Հայաստանի Հանրապետութեան եռագույն դրոշը: Յուրաքանյուր մարզի մեջ ըստ հարմարության ու համայնքային ղեկավարության գործակցության/թույլտուության ընտրել առնվազն մեկ համայնք/գյուղ։
Գործողության նպատակը.
- Հայաստանի Հանրապետութեան անձեռնմխելի սահմանները խորհրդանշականորեն ուրվագծել իր պետական դրոշով:
- Ազգային-պետական դրոշի պահպանումն ու դրա հանդեպ հարգանքի ավելի ամրապնդումը հայորդիների մոտ:
- Հրապարակային միջոցառումների և դրանից բխող մեդիա հաղորդումների միջոցով ՀՀ սահմանամերձ գյուղերի ծանոթացումը լայն հանրությանը։
- Նպաստել տվյալ գյուղի զարգացմանը։
- Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բնակիչ թէ սփյուռքահայ յուրաքանչյուր հայորդի կամ համայնք մասնակից դարձնել այս գործողությանը, հայ ժողովուրդի զավակներին ազգօգուտ նպատակների և իրար շուրջ համախմբելու միտումով: