ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ քաղաքային զարգացման ծրագրերում Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծանախահաշվարկային աշխատանքների համար։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ աշխատանքները երեք փուլից են բաղկացած. «Առաջին փուլն իրականացվել է, աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, և կարիք կա հաջորդ փուլերի համար վճարել նախագծող ընկերությանը»։