Սիրելի հայրենակից,
ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ Ազգային Համախմբման Շարժման հիմնադիր խորհուրդը հայտարարում է Շարժման խորհրդանիշի (լոգոյի) և կարգախոսի ստեղծման մրցույթ:
Հայտերն ընդունվում են գունավոր և սև-սպիտակ տարբերակներով, պետք է ներկայացվի էլեկտրոնային կրիչի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշիտարբերակների ներկայացումը տարբերձևաչափերով (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն)՝ կարգախոսի օգտագործմամբ:
Առաջարկները կքննարկվեն հատուկհանձնաժողովի կողմից, և հավանությանարժանացած տարբերակը կհամարվիՇարժման պաշտոնական խորհրդանիշը և կարգախոսը: Արդյունքներն ու մրցույթիբոլոր մասնակիցների անուններըկհայտարարվի մամուլով:
Սույն մրցույթը հիմնականում նպատակունի Շարժման գաղափարները կիսող մերհամակիր հայորդիներին հավասարապեսընդգրկել կազմավորման գործընթացի մեջ:
Չնայած այն հանգամանքին, որաշխատանքը պետք է լինի նվիրատվությանսկզբունքով, այնուամենայնիվ լավագույնաշխատանքների համար սահմանված ենմեկ գլխավոր խորհրդանշական հոնորար և մեկ խրախուսական մրցանակ: Մնացած բոլոր մասնակիցները կստանան մրցույթիմասնակցության վկայագրեր:
Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ. ապրիլի 30-ը, Վասն Հայրենյաց ԱզգայինՀամախմբման Շարժման մամուլիծառայության հետևալ էլեկտրոնայինհասցեով. vasn.hayrenyats@gmail.com
ՀԳ. Լոգոն և կարգախոսը պետք է արտացոլեն ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԱզգայինՀամախմբման Շարժման հետեւյալնպատակները.
1. Համախմբել Հայ ժողովուրդըպետական եւ ազգային շահերի շուրջ
2. Աջակցել ազգային արժեքներիպաշտպանությանը
3. Նպաստել Հայոց բանակիզարգացմանը
4. Ազգային դաստիարակության, կրթական թե այլ զանազաննախաձեռնությունների միջոցովՀայրենասիրության ոգին ջամբել հայնորահաս սերունդներին։
ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԱզգայինՀամախմբման Շարժման
մամուլի ծառայություն