Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

ՊՆ պաշտոնատար անձինք ապօրինաբար օտարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասի տարածքը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2022 թվականին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասը (զորանոցը՝ 1878.3 մ2, պահակատունը, շտաբը, էլեկտրական ենթակայանը, կաթսայատունը, պոմպակայանը՝ 370.1 մ2 մակերեսով և հատուկ նշանակության 1.9 հա հողամասը) 2012 թվականի նոյեմբերի 30-ին առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՌԴ քաղաքացի Գ.Վ.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, համաձայն առուվաճառքի պայմանագրի՝ նախարարության անունից ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հ.-ի կողմից 2012 թվականի նոյեմբերի 13-ին տրված լիազորագրով` որպես լիազոր անձ, հանդես է եկել քաղաքացի Ա.Հ.-ն: Անշարժ գույքի՝ շինության և հողատարածքի վաճառքի գինը կազմել է 101 մլն 326 հազար դրամ: Առուվաճառքի պայմանագիրը վավերացրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն:

2012 թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 10-ին Գ.Վ.-ն դիմումներ է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ (այսուհետ՝ Կոմիտե)՝ խնդրելով կատարել իրավունքի պետական գրանցում, սակայն Կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցման վերաբերյալ դիմումները՝ հիմնավորելով, որ գնված օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հանդիսանում է հատուկ նշանակության հողատարածք, որը չի կարող լինել քաղաքացու սեփականություն, ուստի դիմումին ընթացք կտրվի սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց և հասցեի որոշում ներկայացնելուց հետո:

Կադաստրային գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության և համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքի ավագանու 2013 թվականի օգոստոսի 27-ի թիվ 5 որոշմամբ, համայնքի գլխավոր հատակագծի կատարվել են փոփոխություններ. հողամասի «Հատուկ նշանակության հողեր» (ռազմական) նպատակային նշանակությունը փոփոխվել է՝ ստանալով «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» (հանգստի համար նախատեսված) նպատակային նշանակություն:

Կադաստրային գործում առկա է նաև Բերդկունք համայնքի ղեկավար Բ.Դ.-ի կողմից 2013 թվականին տրված տեղեկանք այն մասին, որ վերոնշյալ 1.73 հա (հողամասի չափը քարտեզագրման արդյունքում ճշգրտվել և նվազել է) հողամասը կառուցման և սպասարկման համար «չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ»:

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի 1136-Ա որոշմամբ, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի 5-րդ մայրուղու նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող, Գ.Վ.-ին սեփականության իրավունքով պատկանող 1.73 հա հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցվել է Բերդկունք համայնքի պարզեցված գլխավոր հատակագծում փոփոխության նախագծին: «Հատուկ նշանակության» նպատակային նշանակության հողերից փոխվել է «Հատուկ պահպանվող տարածքների» նպատակային նշանակության հողատեսքի, իսկ հողամասի գործառնական նշանակությունը «Հատուկ նշանակության» (ռազմական) գործառնական նշանակության հողատեսքից փոխվել է «Հանգստի համար նախատեսված» գործառնական նշանակության հողատեսքի: Նույն որոշմամբ հողամասի վրա գտնվող «Զորանոցի» գործառնական նշանակությունը փոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբի» գործառնական նշանակությունը՝ «Հյուրատան»:

Վերոնշյալ որոշման հիմքով՝ Գ.Վ.-ի անվամբ Կոմիտեի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 22-ին տրվել է վկայական, որով Բերդկունք համայնքի 5-րդ մայրուղու նրբանցքի 7 հասցեում գտնվող 1.73 հա հողամասի և շինությունների նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:

Վկայականի «Հողամասի բնութագրերը» մասում հողամասի նպատակային նշանակությունը նշված է «Հատուկ պահպանվող տարածքներ», գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ «Հանգստի համար նախատեսված», իսկ «Շինությունների բնութագրեր» մասում՝ շինությունների տեսակը փոփոխվել է. «Զորանոցն» անվանափոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբը»՝ «Հյուրատան»:

Վերը նշված փոփոխություններից վեց օր հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին, Գ.Վ.-ն նշված հողատարածքը և շինությունները 158 մլն դրամով վաճառել է Կիպրոսի Հանրապետության քաղաքացի Է.Ա.-ին, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ արգելվում է Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալը (բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք):

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են արարքի կատարման պահին գործող՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)՝ Դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքները 2023 թվականի մարտի 10-ին ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Մարտի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img