Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, գրում է interfax.ru-ն։
«Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։