Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ հինգշաբթի օրը դուրս են եկել Փարիզի և ֆրանսիական այլ քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի՝ վիրավորվել է 149 ոստիկան և ժանդարմ, 172 մարդ ձերբակալվել է: Վիրավորվել են նաև տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ Նորմանդիայում մի կին զրկվել է բութ մատից: Ըստ նախարարի՝ ձերբակալվածների մի մասը հարձակում է գործել իրավապահների վրա։