Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ այցելելուց հետո կարող է գնալ Ռուսաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Գրոսին նշել է, որ շատ հավանական է, որ առաջիկա օրերին կմեկնի ՌԴ:
Անցած շաբաթվա վերջին Գրոսին հայտարարել էր, որ մտադիր է այցելել Զապորոժիեի ԱԷԿ ՝ միջուկային անվտանգության ոլորտում իրավիճակը գնահատելու համար: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի ներկայիս այցի ևս մեկ նպատակ կդառնա հաստատությունում գործակալության անձնակազմի կանոնավոր ռոտացիայի պահպանման և բարելավման ապահովումը: Այցը նախատեսված է մարտի 29-ին։