Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել. ծեծկռտուք է եղել հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանի միջև։ Տեղեկությունը փոխանցնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մինասյան ասաց, որ ոստիկանությունում է։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միջադեպի հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
«Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,-գրել է նա։