Շաբաթ, 24 Փետրվարի, 2024
- Գովազդ -spot_img

«էկոակտիվիստները» ստեղծում են լրջագույն խնդիրներ ու այդ համատեքստում շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը. «Թաթոյան» հիմնադրամ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Արցախի կյանքի ճանապարհը փակելու 114-րդ օրը՝ ապրիլի 4-ին , ադրբեջանական կառավարության գործակալները ահաբեկել են Գորիսից Ստեփանակերտ գնացող 27 քաղաքացիներին ու խոչընդոտել նրանց տեղաշարժը։

  1. Ադրբեջանական «էկոակտիվիստները» ներխուժել են մեքենաներ, ահաբեկել ու սպառնացել են մարդկանց։
  2. Ադրբեջանական կողմը նշում է, որ մեքենաներում եղել են տղամարդիկ` իբր փորձելով արդարացնել իրենց արարքը: Ապացույցները վկայում են, որ Ստեփանակերտ գնացողների մեջ եղել են բացառապես Արցախի քաղաքացիներ, մեծամասամբ տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձիք։ Կատարվածի հետեւանքով վատացել է 4 կանանց ինքնազգացողությունը։
  3. Արցախ մուտք գործելու հնարավորություն տալու համար ադրբեջանական «էկոակտիվիստները» ապօրինաբար առաջ են քաշել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն» եւ ստուգել բոլոր անձանց։
  4. Կատարվածը կրկին ապացուցում է, որ Արցախի կյանքի ճանապահը փակած «էկոակտիվիստները» կապ չունեն շրջակա միջավայրի կամ բնության պահպանության հետ։
  5. Այդ «էկոակտիվիստները» գործում են ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ ու նրանց հովանու ներքո, հետապնդում են քաղաքական նպատակներ: Նրանց մի մասն էլ կա´մ գործող ու նախկին զինվորականներ են, կա´մ աշխատում են ադրբեջանական իշխանության մարմիններում:
  6. Արցախի կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստները» հայերի հանդեպ լցված են ատելությամբ, զբաղված են ադրբեջանական իշխանությունների թշնամանքի քարոզով: Ավելին՝ արգելելով մարդկանց մուտքը Արցախ, ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունները իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ գնացող մեքենաները, ստեղծված իրավիճակում, ստիպված վերադարձել են Գորիս։

Մարդիկ զրկվել են իրենց ընտանիքներին միանալու հնարավորությունից։

Կատարվածը կրկին ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարության գործակալները՝ «էկոակտիվիստները», Արցախում ստեղծում են լրջագույն խնդիրներ ու այդ համատեքստում շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը։

Կատարվածի մասին բոլոր մանրամասներն ու տեղեկությունները Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը քննարկել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որը հաստատել է տեղեկությունները։

Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» իրական մտադրությունների, նրանց հայատյաց քաղաքականության ու ադրբեջանական իշխանությունների հետ ուղիղ կապի մասին բոլոր փաստերը Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էին 300-էջանոց զեկույցում, որը ուղարկվել է միջազգային կառույցներին։

Այս հայտարարությունը նույնպես կուղարկվի միջազգային կառույցներին»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img