Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ: Ողջունում ենք տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունն ապաշրջափակելու ջանքերը։ Անշուշտ, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը», — նշել է Լավրովը։