Հայաստանի տարածքում ապրիլի 10-ին հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ սահմանափակ տեսանելիության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող է մոլորվել։