Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Հայաստանի համար ընդունելի է Զինված ուժերն Ադրբեջանի հետ 1991 թվականի սահմանագծից ապահով հեռավորության վրա հետ քաշելու ԵՄ-ի առաջարկը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանը ողջունում է Ադրբեջանի հետ 1991 թվականի սահմանագիծը հարգելու վերաբերյալ Եվրոպական Միության հայտարարությունը և պատրաստ է գնալ Զինված ուժերն այդ սահմանագծից ապահով հեռավորության վրա հետ քաշելու լուծման, ինչպես առաջարկում է Եվրոպական Միությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրոպական Միության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը։ Խոսքը հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթիի հռչակագրով վերածվել է պետական սահմանի։ Ահա այդ սահմանագիծը պետք է հարգվի՝ արձանագրվել է ԵՄ-ի հայտարարության մեջ։ Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետքաշումն ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք։ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով։ Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք՝ սկսած 2021 թվականից։ Նման գործողությունները բխում են Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը․ Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը։ «Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, ինչի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img