Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին զեկույցը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները ամփոփել են չորրորդ փակ զեկույցը՝ նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածում էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները»,-հայտնել է Թաթոյանը:

Զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: ՄԻՊ-ը շեշտել է, որ այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:

Թաթոյանը նաև նշել է, որ նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չեն հրապարակում՝ հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: «Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,-եզրափակել է ՄԻՊ-ը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը պատերազմի ընթացքում պարբերաբար հրապարակել են զեկույցներ՝ հակառակորդի պատերազմական հանցագործությունների վերաբերյալՆրանք հրապարակել էին նաև համատեղ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում ֆոսֆորային զինատեսակ կիրառելու մասին:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img