Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախի մի քանի թանգարանից դուրս բերված ցուցանմուշներն ապահով վայրում են

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմից հետո Արցախից դուրս են բերվել Բերձորի և Ստեփանակերտի երկրագիտական, Շուշիի գորգերի և Տիգրանակերտի հնագիտական թանգարանների ցուցանմուշները, որոնք այժմ ապահով վայրում են:

Այս մասին «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ասաց, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

«Ես չեմ կարող ասել, թե որտեղ են ցուցանմուշները, բայց դրանք ապահով վայրում են: Մենք պատրաստ էինք Շուշիում գտնվող այլ թանգարանների ցուցանմուշները ևս ապահով տեղ տանել, սակայն սեփականատերերը, տնօրենները չցանկացան դա անել, քանի որ չէին պատկերացնում, որ Շուշիի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին: Նրանք ապահով վայր են տարել ցուցանմուշները, դրանք պահել նկուղներում, բայց մենք չգիտենք, թե հիմա որտեղ են դրանք և ինչ վիճակում են»,-նշեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանին առաջարկել է ցուցանմուշները փրկելու նպատակով դիմել  ռուսական կողմին, բանակցություններ վարել, բայց այդ բանակցությունները դեռ չեն սկսվել: «Բանակցային գործընթաց չսկսելու հիմնական պատճառաբանությունն այն է, որ քանի դեռ գերիների և անհետ կորածների հարցը չի լուծվել, այլ հարցերով չեն կարող զբաղվել: Կարծում եմ՝ մեկը մյուսին չի խանգարում, և գործընթացները պետք է զուգահեռ իրականացվեին»,-ասաց Խաչատուրյանն ու տեղեկացրեց, որ կարողացել են Արցախից դուրս բերել մոտավորապես 200 փոքր ծավալի շարժական կոթող՝ խաչքարեր, տապանաքարեր և այլ նմուշներ, որոնք ևս ապահով վայրում են:

Արցախի մշակութային կենտրոնում՝ Շուշիում գործում է  չորս պետական և երկու մասնավոր թանգարան: Դրանք են՝ Կերպարվեստի պետական թանգարանը, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, Շուշիի պատմության թանգարանը, Շուշիի պատկերասրահը, Շուշիի գորգերի և Ժամհարյանի մասնավոր թանգարանները:

Միայն Գորգերի թանգարանի ցուցանմուշներն են տարհանվել:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img