Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

ՀԲԸՄ-ն շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀԲԸՄ-ի մամուլի գրսենյակից։

«Քանի որ հայաստանյան հիվանդանոցներն ու խնամքի հաստատություններն անդուլ աշխատում են՝սպասարկելով Արցախյան պատերազմում վիրավորվածներին, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ), կորոնավիրուսով վարակման աստիճանով երկիրը հատել է չորրորդ մակարդակի շեմը: Սովի և մարդասիրական ճգնաժամերի վերացման ուղղությամբ աշխատող ամենահին գործակալությունը աշխարհում՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), ՀԲԸՄ-ին առաջարկեց համակարգել Բելգիայի Լիեժ քաղաքից մաքսային բեռի մի քանի խմբաքանակի առաքման լոգիստիկ աշխատանքները, ընդ որում, բեռների հսկողությունը պետք է իրականացվեր ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի, իսկ ստացումը՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կողմից. կորոնավիրուսով հիվանդացածների թիվը այդ պահի դրությամբ գերազանցում էր 150,000-ը: Առաքման հետ կապված բոլոր ծախսերը ստանձնեց Լիեժում WFP-ի գրասենյակը, իսկ Քովիդ-ի հետ կապված անձնական պաշտպանիչ սարքավորումն ու օժանդակ պարագաները սիրահոժար նվիրաբերեցին Բելգիայի հայ համայնքի անդամները:

«WFP-ն հպարտ է ՀԲԸՄ-ի պես պատմական և ամենահաս կազմակերպության հետ գործընկերության համար: ՀԲԸՄ-ի էությունը, ինքնին, որպես համայն հայության համար այնքան կարևոր միջազգային ժողովրդական կազմակերպություն, նշանավորվում է WFP-ի հետ ծանրակշիռ համագործակցությամբ», — ասաց WFP-ի Լիեժի գրասենյակի գործառնական ղեկավար Հայեն Աջեմյանը: «Մենք հպարտ ենք, որ մատուցում ենք ծառայություններ, որոնք օգնում են ՀԲԸՄ-ին օգնել ավելի մեծ թվով մարդկանց և փոփոխություն մտցնել նրանց կյանքում: ՄԱԿ-ի հետ համագործակցությունը դեպի այդ փոփոխություն ճանապարհին արված մի քայլ է, և WFP-ի Լիեժի գրասենյակը հուսով է, որ այս փորձը գործուն նշանակություն կունենա հետագա համագործակցության համար», — ընդգծեց Աջեմյանը:

Համավարակի պայմաններում մատակարարումների նախաձեռնությունը մեկնարկել է 2020թ. հոկտեմբերի սկզբին և կշարունակվի մինչ հունվարի կեսերը: Բրյուսելի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնը, կենտրոնի նախագահ Կարեն Թադևոսյանի համակարգմամբ, հավաքել, կազմակերպել և փաթեթավորել է տարբեր իրեր և նյութեր: Ի թիվս այլ մարդկանց, Բելգիայի հայ համայնքը ներկայացնող բարերար Նանի Կաչերիսյանը անձամբ հատկացրել է 614կգ անձնական պաշտպանության միջոցներ՝ ի աջակցություն Հայաստանի առողջապահական աշխատողների: Շուրջ 42,827կգ (43 տոննա) պարագաներ կառաքվեն ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, որոնք կծառայեն հայ ժողովրդի կարիքներին: «WFP-ի շնորհիվ, և բելգիահայ կամավորների աջակցությամբ, մենք կարող ենք առողջապահական համակարգի մեր հերոսներին և Հայաստանում գտնվող ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին առաքել այնքան անհրաժեշտ օգնությունը», — նշեց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի նախագահ Նադյա Գործունյանը:

ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը ստանձնեց բեռի ստացումը Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Առաքանին պարունակում էր առողջապահական և մարդասիրական բնույթի մի շարք պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանության միջոցներ, պատրաստի թերապևտիկ սնունդ, անեսթեզիայի սարքավորում, անվասայլակներ, բժշկական հենակներ, օրթոպեդիկ սարքավորում, հագուստ, կոշիկ, քնապարկեր, սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ շուրջ 490,301 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Վայրէջքից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն բեռը բաշխեց հետևյալ կերպ. անձնական պաշտպանության պարագաները ուղարկվեցին անմիջապես Հայաստանի առողջապահության նախարարություն: Հագուստը, կոշիկներն ու ծածկոցները, ինչպես նաև հիգիենիկ պարագաներն ուղարկվեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն: Իսկ 16,000կգ սնունդը կմնա ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում և կհատկացվի երկրի ողջ տարածքում ապրող կարիքավոր հայերին:

«WFP այս առաքանիները անչափ կարևոր էին Հայաստանի համար այս վճռորոշ օրերին: Մենք նաև երախտագիտությամբ ենք ընդունում ՀԲԸՄ կամավորների և անձնակազմի անձնվիրությունը, որոնք համակարգեցին իրենց գործունեությունը և համագործակցեցին՝ ապահովելու համար այս միջազգային նախաձեռնության խնամքով, արդյունավետ և թափանցիկ իրականացումը», — նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ հավելելով, որ ՀԲԸՄ-ն վերահաստատեց մարդասիրական օգնություն հասցնող հուսալի և բանիմաց գործընկերոջ իր համբավը:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img