Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Թրքական Բարքեր. Իտալացի Քաղաքական Գործիչ Լուքա Վոլոնթէն Ազատազրկուել Է՝ Ատրպէյճանից Կաշառք Ստանալու Մեղադրանքով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԹԱԼԱԼ ԽՐԷՅՍ

ԵԽԽՎ-ում Եւրոպական ժողովրդական կուսակցութեան խմբակցութեան նախկին նախագահ, իտալացի քաղաքական գործիչ Լուքա Վոլոնթէն դատապարտուել է 4 տարուայ ազատազրկման: ԵԽԽՎ-ում եւ Իտալիայի խորհրդարանում Ատրպէյճանի շահերի լոպիինկով զբաղուող Վոլոնթէն դատապարտուել է Ատրպէյճանից խոշոր չափերի կաշառք  ստանալու մեղադրանքով։ Միլանի դատարանը նրան մեղաւոր է ճանաչել Ատրպէյճանցի երկու քաղաքական գործիչներից կէս միլիոն եւրօ կաշառք ստանալու համար: Կաշառքը ստացել է ԵԽԽՎ-ում Ատրպէյճանի քաղբանտարկեալների վերաբերեալ զեկոյցը տապալելու նպատակով։ 

Իտալական դատարանը Վոլոնթէին մեղադրում էր 2012-2013 թուականների ընթացքում Ատրպէյճանից 2 մլն 390 հազար եւրօ կաշառք ստանալու մէջ, սակայն հնարաւոր է եղել ապացուցել միայն կէս միլիոն եւրոյի ստացումը։ Մեղադրող կողմը համոզուած է եղել, որ Ատրպէյճանի պետական միջոցներից Վոլոնթէին խոստացուել է 10 մլն եւրօ։ 

Դեռեւս 2016 թուականին Միլանի ոստիկանութիւնն ու դատախազութիւնը քրէական գործ էին յարուցել Լուքա Վոլոնթէի նկատմամբ, որը պնդել էր, թէ այդ գումարը ստացել է Ատրպէյճանցի պատգամաւոր, ԵԽԽՎ-ում Ատրպէյճանի պատուիրակութեան ղեկավար Էլհան Սուլէյմանովից` «խորհրդատուական ծառայութիւնների դիմաց»: 

Քրէական հետաքննութիւնը սկսուել էր այն բանից յետոյ, երբ իտալական պանքը հաղորդել էր բրիտանական ընկերութիւնների կողմից մի քանի կասկածելի փոխանցումների մասին, որոնք ստացուել էին Լուքա Վոլոնթէի անունով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img