Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Սլաք. Խայտառակութեան Գագաթնակէտ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Ուզում էի յարգել որոշումս ու չգրեմ Նիկոլի ու նրա յայտարարութիւնների մասին։ Բայց հարցեր կան, որ դրանց չանդրադառնալ չի կարելի։ Այստեղ կայ ոչ-թէ Նիկոլ անձի հեղինակութեան հարցը, այլ Հայաստանի պատիւը, վարկն ու հեղինակութիւնը։

    Բոլորս զարմանքով իմացանք Նիկոլի այն խօսքը՝ ռատիոյով հարցազրոյցի ժամանակ, որ Հայաստանը օգտուել է գերհզօր ու ժամանակակից “Իսկենդեր” զէնքից՝ չնշելով յստակ ո՞ր ուղղութեամբ, բայց Իսկենդերը աշխատել է 10 տոկոսով․․․ ԱԺ-ի ոչ բարով պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցին՝ այդ հրթիռի կապակցութեամբ, եւ աւելացրեց թէ Նիկոլի ասածը պիտի քննուի եւ ուսումնասիրուի։

    Գրել էի նախապէս, որ Հայաստանի այս խայտառակ իշխանաւորները ամեն օր մի նոր յիմար բան են ասում, որպէսզի դեղին մամուլն ու ժողովուրդը սկսի զբաղուել դրանով ու լուսանցք քշուի ՀԻՄՆԱԿԱՆԸ, որ այս խայտառակ իշխանութիւնների օր առաջ հեռանալն է։ Նիկոլը չի՞ հասկանում որ ինքը պետութիւն է ներկայացնում։ Նիկոլը չի՞ հասկանում, որ ինքը Հայաստան է ներկայացնում։ Կամ շատ լուրջ հոգեկան հիւանդ է, կամ դաւաճան, հողատու, թրքածին, թրքամոլ, անուղղելի ստախօս։ Ամեն դէպքում, նա չի կարող այս ընթացքով ու մօտեցումով շարունակել։ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱՅ ՕՐ ԱՌԱՋ։ Բաւական է ինչքան խայտառակեց հայն ու Հայաստանը։ Իսկ եթէ դեռ կան հայեր, որ ի տես այս ամեն այլանդակութիւնների՝ դեռ շարունակում են հաւատալ նիկոլին, ապա էլ ասելիք չմնաց։ Ուրեմն մենք արժանի ենք ունենալ այսպիսի այլանդակ իշխանութիւններ։ Արժանի ենք սրանց։

    Եւ չուշացաւ ռուսական կողմի արձագանքը։ Ռուսաստանի Դումայի (խորհրդարանի) Պաշտպանութեան յանձնաժողովի նախագահը  խօսեց՝ ռուսական “Իսկենդեր” զէնքի մասին նիկոլի խօսքի վերաբերեալ։ Նա նշեց, որ Փաշինեանի ասածը բացարձակ սուտ է։ Ես միայն ամօթ զգացի դա կարդալով։ Միայն ամօթ զգացի։ Վաղուց սովորել ենք չզարմանալ այս իշխանութիւններից, վաղուց գիտենք որ ամեն ինչ սպասելի է այս խեղկատակներից։ Բայց այս աստիճանը սպասելի չէր։

    Ի՞նչ է անում այս խեղկատակը,- Ձեռ է առնում ժողովրդին։ Ձեռ է առնում հայոց բանակին, գեներալներին, զինուորականներին։ Ես կարծում եմ համբերութեան բաժակը արդէն լցուել է ու շատ լուրջ բան պիտի մտածել Հայաստանը դէպի կործանում, դէպի անդունդ տանող այս թրքածին իշխանութիւններից օր առաջ ազատելու։

    Հայաստանի վիճակը ես շատ վատ եմ տեսնում։ Շատ վատ։ Առաջիկային սպասում է տնտեսապէս կործանումը։ Հայաստանի վիճակը ես շատ վատ եմ տեսնում։ Ժողովուրդը խորապէս հիասթափուած է, ու միաժամանակ մոլորուած։ Չի իմանում այս վիճակից դուրս գալու ելքը։ Չի տեսնում դա։ Թէ ո՞րն է ելքը, թէ ո՞վ պիտի լինի նորը, թէ ո՞վ պիտի լինի ժամանակաւորը, թէ ի՞նչ հեռակայ ծրագիր պիտի լինի, ամեն մարդ տարբեր կարծիք ունի։ Բայց համարեա բոլորը միանշանակ համաձայն են այս խայտառակ իշխանութիւնների հեռանալուն՝ ինչքան շուտ՝ այնքան լաւ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img