ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի իրավունքները դատարանը վերականգնել է։ Այս մասին Վարդազարյանը տեղեկացրել է Facebook–ի իր էջում։
«Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ` որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները»,–գրել է նա:
Վարդազարյանը նշել է, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն իրեն, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց:
Հիշեցնենք, որ ապրիլի 15–ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին։