Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:
Խոսենք հայ երգարվեստի ու երաժշտության մասին: Հայկական երաժշտությունը, հայ ժողովրդի դարավոր մշակույթի մի մասնիկն է։ Այն սկիզբ է առել մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։Երաժշտագետները նշում են դրա ավանդական,ժողովրդական, դասական, ժամանակակից և այլ տեսակներ: Այսօր էլ շատ նվիրյալներ ու երախտավորներ փորձում են պահպանել դրա դարավոր ավանդույթներն ու արժեքը՝փոխանցելով սերնդեսերունդ:Վերջերս իմացա մի գեղեցիկ նախաձեռնության մասին,որը տեղի ունեցավ հայ ընթերցասեր ու արվեստասեր հասարակության վայրերից մեկում՝Հայաստանի ազգային գրադարանում: Մի վայր,որտեղ կարելի է հանդիպել տարբեր սերունդի ներկայացուցիչների,մասնագիտություններ ունեցող մարդկանց,արվեստագետների ու մտավորականների:
Այստեղ ARAR — ԱՐԱՐ «ԱՐԱՐ» երգչախմբի հետ համատեղ (Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գոռ Մելքումյան) կողմից ձևաորվելու է երգչախումբ,որտեղ կարող են ընդգրկվել ինչպես սիրված գրքօջախի ընթերցողներն, այնպես էլ աշխատակիցները:Նշենք այն հանգամանքն,որ Գոռ Մելքումյանը հանդիսանում է գրադարանի վաղեմի ընթերցողներից:Հիմնադրի խոսքերով երգչախմբը կատարելու է ինչպես դասական, այնպես էլ ավանդական երաժշտության գործեր:
Եվ ահա սույն թվականի հուլիսի 14-ին սիրված գրքօջախում կայացավ Ազգային գրադարանի նորաստեղծ երգչախմբի հայցորդների և գեղարվեստական ղեկավար, խմբավար Գոռ Մելքումյանի առաջին հանդիպումը։Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, գրադարանային ոլորտի ներկայացուցիչներ՝ծանոթանալու ձևաորվող երգչախմբում ընդգրկվելու պայմանների ու գործունեության պայմանների հետ:Հանդիպման ընթացքում նա ներկայացրեց երգչախմբում ընտրվելու կարգն ու պայմաններն,ինչպես նաև ընթացքում մի քանի երաժիշտների կատարմամբ հնչեցին ավանդական ու գեղեցիկ երաժշտական կատարումներ:
Նշենք,որ սա երկար տարիների ընթացքում սիրված գրքօջախի աշխատանքի ու գործունեության ընթացքում ձևաորվող առաջին երգչախումբն է:Երգացանկի համապատասխան նոտաների մեծ մասն օգտագորվելու է սիրված գրքօջախի արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի Նոտային-երաժշտական ենթաբաժնում առկա ֆոնդերի նմուշներից:Հանդիպումն ավարտվեց երգչախմբի ղեկվարին ու հիմնադրին ուղղված հարց ու պատասխանովԱյսպիսով՝շուտով կսկսվի լսումների փուլը։ Նշենք,որ նորաստեղծ երգչախմբին միանալու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և հերթագրվել ընդունելության համար։
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի