ՀՀ կառավարությունը բյուջեից լրացուցիչ 8.9 մլրդ դրամ կհատկացնի մայրաքաղաքից մինչև Իրանի սահման ավտոճանապարհների վերանորոգման համար։
2021թ–ի բյուջեում համապատասխան փոփոխության նախագիծն այսօր հաստատվեց գործադրի հերթական նիստում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց, որ հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմելու է 50.7 կմ, որից 44.9կմ–ը միջպետական նշանակության ավտոճանապարհներ են, 1.7կմ–ը` հանրապետական, 4.15 կմ–ը` մարզային նշանակության։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական և Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհները, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը, Խոր Վիրապին մոտեցող հանրապետական նշանակության ավտոճանապարհը, Արթիկ – Անուշավան – Փանիկ և Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցի մարզային նշակության ավտոճանապարհները։