Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը մտադիր է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել։ Այս մասին Աֆեյանը հայտարարել է Երևանում` Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որտեղ նրան շնորհվել է բուհի պատվավոր դոկտորի կոչում։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում աշխատում ենք, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և տարածաշրջանին կարողանա նվերի տեսքով տրամադրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը», – ասել է Moderna ընկերության համահիմնադիրը։

Աֆեյանի խոսքով` հնարավոր է, որ Հայաստանին տրվի ամերիկյան ևս մեկ պատվաստանյութ` Pfizer։ Սակայն կոնկրետ ժամկետներ նշել չկարողացավ։

«Դա երկու կառավարությունները պետք է որոշեն, համագործակցեն իրար հետ։ Որևէ այլ տարբերակ չկա Pfizer կամ Moderna գնելու։ Պատվաստանյութ գնելը զենք գնելու պես մի բան է, ոչ ոք չի կարող այն գնել ու նվիրել ուրիշին։ Կառավարությունը պետք է որոշի` իրավունք ունես պատվաստանյութը տրամադրելու, թե ոչ», – ասել է Աֆեյանը։

Լրագրողների հարցին ի պատասխան Moderna-ի համահիմնադիրը նշել է նաև, որ քննարկել է պատվաստանյութերի հարցը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն չի ցանկանում հանրայնացնել մանրամասները։

«Ես Հայաստանին խորհուրդ եմ տվել դեռ 2020-ի մայիս ամսին պատվիրել Moderna պատվաստանյութը։ Բայց Հայաստանը ընտրեց Covax–ը։ Ես չեմ կարող ասել` բոլոր երկրներին դրեք մի կողմ, Հայաստանին առաջինը տրամադրեք», – ասել է Աֆեյանը։

Նշենք, որ ըստ ոչ պատշոնական տեղեկությունների` Moderna–ի մեկ դեղաչափն արժե 24 դոլար։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img